Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել, հայտնում է Minval.az–ը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 13–ին։ Ականի պայթյունից վիրավորում է ստացել 1980 թվականին ծնված Իման Բախշալիևը։ Դատախազությունը հաստատել է, որ այս տարածքում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ականի պայթյունից վիրավորվել է մեկ անձ, որի աջ ոտքը ծնկից ներքև անդամահատվել է. բացի այդ, նա ստացել է բազմաթիվ այլ վնասվածքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել