Armeniasputnik.am-ը գրում է.
Անն Լինդենը հիմա Ադրբեջանում է, որտեղ հանդիպումներ են նախատեսված երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այսօր մարտի 15-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Մարտի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի, Շվեդիայի ԱԳ նախարարի հանդիպումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արա Այվազյանի և Անն Լինդեի հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին ժ. 10։30-ին, որին 11:35-ին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/armenia/20210315/26802615/eahk-gortsoc-nahagahy-kamanai-hayastann.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել