Ստացա վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Դանիելյանի որոշումը, որով բեկանել էր կառավարության շենքի զավթման փորձ կատարելու մեջ մեղադրվող, Հայ ազգային գվարդիայի նախագահ Տիգրան Չոբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը մերժած առաջին ատյանի դատարանի Դատավոր Ա.Հովհաննիսյանի կողմից կայացված դատական ակտը։
Ուշագրավը այն է, որ Ա.Դանիելյանը որպես բեկանման պատճառաբանություն ըստ էության իր ակտում նշել է որ Դատավոր Ա.Հովհաննիսյանը ԳԵՐՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼ Է իր ակտը, մինչդեռ պետք էր զուտ բավարարվեր այն հանգամանքով, որ Տ.Չոբանյանը նշված օրը նշված ժամին գտնվել է Հանրապետության հրապարակում...
Ինձ համար առնվազն պարզ է թե ինչու է դատավոր Ա.Դանիելյանը նման եզրահանգման եկել, քանի որ նույն եզրահանգմանն էր եկել նաև վարույթն իրականացնող մարմինը, նշված ակտի դեմ ըստ էության միակ հակափաստարկը որը նշված դատական նիստի ընթացքում վերջիններիս կողմից հնչեց, դա այն էր, որ Դատավոր Ա.Հովհաննիսյանի կողմկց կայացված ակտը ԳԵՐՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ է, և որ այն ավելի շատ նման է արդարացման դատավճռի...
Մի խոսքով հարգելի առաջին ատյանի հարգարժան Դատավորներ, մի ԳԵՐՊԱՏՃԱՌԱԲԱՆԵՔ Ձեր դատական ակտերը, բավարարվեք պարզապես թեթև վերլուծությամբ, բայց թեթև...
Ասածս ինչ է, կարում եք, Դատավոր Ա.Հովհաննիսյանի պես ԴԱՏԱՎՈՐ եղեք, եթե չէ, առնվազն փոխեք Ձեր մասնագիտությունը!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել