Արման Թաթոյանը իսկապես պարկեշտ ու բարեխիղճ պաշտոնյա է: Ընդ որում, չեմ գովելու նրա հատկապես այս օրերի աշխատանքը, համարում եմ, որ դա իր պարտականությունն է, որը ի տարբերություն այս երկրի մյուս ԲՈԼՈՐ ինստուտուտների, նա պատշաճ կատարում է: Այս հատկանիշները լիովին բավարար են, որ երկիրը կործանած խունտան գենետիկ անհամատեղելիություն ունենա նրա հետ: Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար` ինտելեկտուալ հյուծում չի ստանա: Իսկ այ ֆինանսավորման կրճատման որոշումը ակնհայտ է իր խտրական ու հակասահմանադրական էությամբ: Ես եմ եղել ՀՀ արդարադատության այն նախարարը, ով այս երաշխիքները զեկուցել է խորհրդարանում ու ներկայացրել դրանց անհրաժեշտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել