Գիտնականների միջազգային խումբը եկել է եզրահանգման, որ Հնդկական օվկիանոսում լիարժեք կերպով նոր մայրցամաք է ձևավորվում։ Նման եզրակացության մասնագետները եկել են՝ Կերգելեն կղզախմբի հողն ուսումնասիրելու արդյունքում։ Եթե վարկածը հաստատվի, ապա ողջ աշխարհի գիտնականները պետք է վերանայեն Երկիր մոլորակի վրա մայրցամաքների կազմավորման ընդունված տեսությունը։

Գիտության մեջ ընդունված է համարվում այն տեսությունը, համաձայն որի՝ մայրցամաքների երկրակեղևը կարող է առաջանալ միայն լիտոսֆերային սալերի փոխազդեցության գոտիներում, ցամաքի և օվկիանոսների սահմաններում։ Սակայն վերջերս ավստրալացի և ֆրանսիացի գիտնականները եկել են եզրահանգման, որ մայրցամաքների երկրակեղևի ձևավորումը կարող է տեղի ունենալ նաև օվկիանոսային պլատոների վրա։ Վառ օրինակ է Կերգելեն կղզախումբը, որն, ըստ էության, հնագույն հրաբուխների բարձունք է հանդիսանում։ Վերջիններիս ժայթքումներից հետո հրաբխային ապարները կղզու հողը դարձրել են շատ հաստ հողային ընդերք ունեցող, որը բնորոշ է ցամաքին, այլ ոչ օվկիանոսներին:

Բազմաթիվ հազարամյակներ անց գիտնականները հայտնաբերել են, որ կղզախմբի ընդերքում կա գրանիտե ապարների մագմատիկ գոյացություն, որը ժամանակի ընթացքում հիմք կդառնա յոթերորդ մայրցամաքի ստեղծման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել