«ԻՄ ՔԱՅԼԸ» ԾՆԵՑ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
«Իմ քայլը» ԱԺ է ներկայացրել ՎԸնտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկում են․
1. Վերացնել ռեյտինգային ընտրակարգը և հետ բերել համամասնական ընտրակարգը:
2. Սահմանվել կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անցողիկ նոր շեմ: Ըստ այդմ՝
Մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4%
Երկու կուսակցություններից կազմված դաշինքի համար՝ 8% Երեք կուսակցությունների դաշինքի համար՝ 9%
Չորս և ավելի կուսակցությունների դաշինքի համար՝ 10%։
3. Վերացնել հետընտրական կոալիցիաներ կազմելու հետ կապված կուսակցությունների թվի սահմանափակումը, և ավելացնել կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամանակահատվածի տեւողությունը:
4. Խորհրդարան անցնող պարտադիր երեք ուժի փոխարեն դարձնել չորս ։
5. Նվազեցնել խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը այն սահմանելով 7,5 մլն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար կրկնապատկել՝ սահմանվելով 15 մլն դրամ։
Կարծում եմ սա որոշակի պատկեր է ստեղծում իշխանության կողմից հետապնդվող նպատակների մասին, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը սահմանադրական օրենքի մասին է և այն ընդունելու համար անհրաժեշտ կլինի 80 պատգամավորի քվե։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել