Panorama.am-ը գրում է.

«Բոլորն ասում են, որ եթե շարունակի քաղաքացի Փաշինյան Նիկոլն իր վարչապետությունը, ապա թշնամին կարող է գա դրսից և զավթի։ Ես ունեմ այլ կարծիք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, թշնամին արդեն զավթել է մեզ ներսից։

«Մենք սպասում ենք դրսից վտանգ, սակայն այն ինչ սկսվել է Արցախում, նոյեմբերի 9-ից հետո ունի շարունակություն ներսում՝ Հայաստանում և Արցախում։ Պետք չէ Ադրբեջանին ու Թուրքիային ընկնել միջազգային հանրության բերանը, թե իրենք էս են անում, էն են անում։ Նրանք արդեն համագործակցում են Հայաստանում գործող կառավարության և ԱԺ-ի իշխանական խմբակցության հետ։

Այս առումով մենք ոչ միայն զավթած իշխանություն ունենք, այլև՝ գրավված Հայաստան։ Գրավվել է  Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակից հանդիսացող «իմքայլական» ամբողջ խմբի կողմից»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել