Ասում են՝ նիկոլն էս կադրը ստանալու համար էր գնացել Գենշտաբ, որպեսզի ցույց տա, որ զինվորականները դեռ ենթարկվում են իրեն ու զեկուցում։
Նկարում Օնիկ Գասպարյանի տեղակալն է, գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումով և նա պետք է ժամանակավորապես կատարին ԳՇ պետի պարտականությունները։
Մեծ-մեծ չեմ խոսա, բայց ինձ լավ իմանալով վստահ կասեմ. եթե ես լինեի ԳՇ պետի տեղակալ, եթե ես 2012 թվականին հասած լինեի գեներալ-լեյտենանտի կոչման, եթե ես 2018 թվականից տեսնեի, թե ինչ ա անում բանակի ու երկրի հետ նիկոլը, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ին՝ համոզվեի դրանում, ես դասալիք վիժվածքի հետ մի րոպե անգամ մի հարկի տակ չէի մնա, էլ ուր մնաց զեկուցեի։
Ու մի ասեք, թե՝ բանակի մասին են մտածում էս սպաները, դրա համար են հանդուրժում էս ամենը։ Կեղծ ա դա։ Իրանք մենակ իրենց մասին են մտածում։ Հակառակ դեպքում նույն բանակն ավերած դասալիքի առաջ չէին կանգնի, զեկուցի։ Նման գործողություններով երկրի ու բանակի մասին չես մտածում։ Նման գործողություններով դու հանցակից ես դառնում էս ամենին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել