Սիրելի հայրենակիցներ,
արժանապատիվ քաղաքացիները շարունակում են փակ պահել Ազգային ժողովի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։
Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր, Ազգային ժողով տեղափոխելու համար։
Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ Ազգային ժողով են մտել հենց այդ մուտքից։
Հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է՝ կամ դուք ընտրելու եք արժանապատվությունը և կարողանալու եք ազատ շրջել մեր հայրենիքում, կամ ընտրելու եք Նիկոլին և ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով ու քայլել ամոթի միջացքներով՝ արժանանալով մեր քաղաքացիների անկեղծ գնահատականներին։
Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել