Իրենց համար չկան օրենքներ՝ ոչ գրված, ոչ էլ չգրված: Ամեն ինչ յուրովի են մեկնաբանում՝ թքած ունենալով թե՛ բանակի, թե՛ պետության և թե՛ ժողովրդի վրա: Բայց նրանք շարունակում են «օրենքի ուժի» մասին բարբաջել՝ առանց հասկանալու, որ հենց իրենք բարոյականության օրենքի ուժով վաղուց արդեն դադարել են մարդ լինելուց և ջնջվել մարդահամարից:
Իսկ արժանապատիվ հայերն այսօր հավաքի մեկ վայր ունեն՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներ: Այստեղ է որոշվելու մեր պետության ապագան: Այստեղ է մեր ազգի լավագույն հատվածը օր ու գիշեր պայքարում հանուն կայունության և հանուն ապագայի:
Ուրեմն իջեք Բաղրամյան, սիրելի ընկերներ: Ամբողջ օրն այնտեղ կարևոր գործ ունենք անելու: Իսկ ցերեկը ժամը 16:00-ին մեծ հանրահավաք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224270491409655
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել