««Վստահ եմ՝ գլխավոր մերժվածի և Օնիկ Գասպարյանի միջև զրույցի ձայնագրությունները կան՝ դեռ հրապարակե­լու ժամանակը չէ»,- լրատվամիջոցներից մէկի հետ զրույցում բառացի նման հայտարարությամբ է հանդես եկել «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր, ՀՀ գլխավոր աներձագ Հրաչյա Հակոբյանը:

Որտեղի՞ց աներձագին նման տեղեկատվու­թյուն, ով և ինչ պայ­մաններում է, ըստ էության, ապօրինի կերպով ձայնագ­րել վերը հիշատակ­ված անձանց խոսակցությունը, փորձեցինք հետաքրքրվել մանդատավոր աներձագից, ով նախ սկսեց արդարանալ.

- Ես ասել եմ, որ լսե՞լ եմ այդ ձայնագրությունը:

-Բայց մենք Ձեզ նման բան չասացինք, ըն­դամենը հարցնում ենք՝ որ­տեղի՛ց Ձեզ նման տեղե­կատվություն:

- Ես վարչապետից եմ լսել այդ խոսակցության մասին՝ հրապարակում, վստահ եմ, որ հենց այն­պես դրա մասին չէր խոս­վի:

-Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ առանձին անձանց խո­սակցություն ձայնագրելը ենթադրում է իրավական պատասխանատվություն:

- Բայց որտեղի՞ց Ձեզ մոտ համոզմունք, որ նման իրավունք չեն ունեցել մարդիկ:

-Դե Ձեզ եմ հարցնում, որ հասկանամ:

-Ես չգիտեմ՝ ինչ պայ­մաններում են ձայնագրել այդ մարդկանց, բայց որ վարչապետը խոսում է՝ ու­րեմն կան, չէ՞, փաստեր:

-Դե վարչապետը շատ բաներից է խոսում առանց փաստերի: Եթե կան փաստեր, խնդրում եմ լուսավորեք մեզ:

- Ես ասացի էն, ինչ գիտեմ: Հի­մա Դուք էլ եք ինձ ձայնագրում՝ դա անօրինակա՞ն է:

-Ես լրագրող եմ, իսկ Դուք՝ օրենսդիր, և ես Ձեզ չեմ գաղտնալսում, այլ հստակ հարցս հնչեցնելիս ակնհայտ է չէի, որ խոսակ­ցությունը ձայնագրվելու է:

-Դե հիմա, Դուք ինչ գի­տեք՝ էդ խոսակցությունը ոնց է ձայնագրվել:

-Դե դա եմ ասում՝ լու­սավորեք, խնդրեմ:

-Ասացի այն, ինչ ասել եմ, կներեք:

Մենք գրավոր հարցով դիմել ենք նաև Դատախա­զություն՝ հետաքրքրվելու, արդյո՞ք պարոն Հակոբյա­նի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել