արմեն սարգսյանի բրիտանական հեքիաթներին մի հավատացեք: Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող սույն դավադիրը հիմա էլ «նոր իրավաբանություն» է մեզ ուսուցանում: Ժամկետ ունեիր հրամանագրի համար` դիմեիր` այսօր: Օրենքի մասով, այո, ժամկետ չկա, բայց այդ մանևրով ՈՉ Ոքի չես խաբի, դա խնդիրը Չի լուծում:
Մարդու իրական էությունը բացահայտվում է սահմանային իրավիճակներում: Սկզբում մտածում էի`2018 թվականն է այդպիսին, բայց պատերազմը շատ բան փոխեց իմ ու շատերի կյանքում: Այս մարդու էությունը ողորմելի է իր տեսակի մեջ: Նա անգամ բացահայտ կերպով վատը լինելու խիզախություն չունի: Իր ողջ կյանքում քերեց Հայաստանից այն, ինչ հնարավոր էր ու անհնար ու փոխարենը ՈՉԻՆՉ չտվեց:
Արյան, արժանապատվության ու հայրենիքի վաճառական ու ոչ մի այլ բան: Տարիքը իր հետ խորացրեց արատները ու չբերեց անձնազոհության ու նվիրումի գեթ մեկ նշույլ:
Ապրիր` թե կարող ես ու արժանի ես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել