Lragir.am-ը գրում է.

Բրիտանացի Ջոն Գադն արդեն 66 տարի շարունակ օրագիր է լրացնում: Նա սկսել է օրագիր գրել 1947 թվականից: Այն արդեն ունի 21 հազար էջ եւ բաղկացած է 151 հատորներից, որոնք ներառում են նաեւ 33 հազար լուսանկար, գրում է The Telegraph-ը:
83-ամյա Գադն օրական 20 րոպե է ծախսում գրառումներ անելու համար: Ամեն տարվա վերջում նա երկու շաբաթ է հատկացնում օրագիրն կարգավորելու եւ ինդեքսավորելու համար, ինչի օգնությամբ ցանկացած գրառում կարող է գտնել 3 րոպեի ընթացքում: Նրա օրագիրն 8 անգամ մեծ է Պատերազմ եւ Խաղաղությունից եւ 4.5 անգամ՝ Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունների չափից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել