Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնեմ, որ Վազգեն Մանուկյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, պարզապես արդեն իսկ առաջադրված մեղադրանքի ծավալի լրացում է կատարվել։ Լրացումը վերաբերում է նրան, որ պարոն Մանուկյանը հայտարարել է, որ <<Ոչ մի հատ անօրինական հրաման բանակը չի կարող կատարել >>։ Այսինքն ըստ Քննչական կոմիտեի նման հայտարարությունը իշխանությունը ԲՌՆՈՒԹՅԱՄԲ զավթելու կամ սահմանադրական կարգը ԲՌՆՈՒԹՅԱՄԲ տապալելու կոչ է։ Այսինքն այս քրեական գործը ոչ միայն քաղաքական պատվեր է ընդդեմ պարոն Մանուկյանի, այլ նաև ընդդեմ ողջամիտ տրամաբանությանը։ Սա է իրականությունը։
Տեղեկացնեմ նաև, որ այս պահին ուսումնասիրում եմ այս քաղաքական գործի նյութերը որի ծավալը ըստ էության մեկ հատոր է։ Որոշ հետաքրքիր հանգամանքների վերաբերյալ հենց հրապարակային ձևով կներկայացնեմ, ուղղակի հիմա հիշեցնեմ՝ իմ կողմից կատարվել էր պնդում, որ 301-րդ հոդվածի իմաստով կոչը պետք է լինի ԻՐԱԿԱՆ և դրանից պետք է բխեն առնվազն որոշ գործողություններ, որոնք ինչպես հիշում եք չեն եղել և չկան։ Մնացածը քիչ ուշ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել