Դրախտ է շպիոնների կյանքը նիկոլական Հայաստանում...
Վատագույն դեպքում գնում են երկրից, լավագույն` մեծ պաշտոն ունենում:
Ու մենք բոլորս հանդիսատես ենք:
Տավուշ, Սյունիք... Արցախը` անցած լինի... Կուտենք, կմարսենք, կհարմարվենք:
7`000 զոհ` դե պատահեց...
Ոմանք կմեղադրեն, որ ազգը չունի արժանապատվություն:
Ոմանք կասեն, որ ազգը նիկոլն ա, դերասան Հովոն ու օլիգարխի թուրքամետ սպասուհին:
Բոլորս էլ հայ ենք, ուզենք թե չուզենք:
Գործակալներ, դավաճաններ, հայրենասերներ ու քննադատողներ` մեկն ուզում է կործանել երկիրը, մյուսը ուզում է փրկել:
Ուզում է:
Յուրաքանչյուր պատմության դասագիրք կհուշի մեզ մի պարզ ճշմարտություն` երբեք ազգը ոչինչ չի որոշում, ազգը գնում է հերոսի հետևից: Նույնիսկ ֆեյք հերոսի, ինչպես 2018-ին:
Ես կուզեի, որ հերոսը լիներ զինվորական:
Ես կուզեի, որ այս փրկության խորհրդանիշը լիներ հայ զինվորը:
Ու հիմա մանկական պարզությամբ ուզում եմ հավատալ Օնիկին, ինչպես երեխեքս Ձմեռ Պապիկին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել