Երեկ մեր պատգամավորական խմբով վերադարձանք մեր արդեն ավանդական դարձաց Սյունիքի մարզի հերթական այցից:
Իհարկե չեմ ուզում ավելորդ անգամ պատմել, թե ինչ ցնցող զգացմունքներ եմ ապրում, երբ շփվում եմ անկոտրուն սյունեցիների հետ, ովքեր փաշինյանական թուրքահաճո քաղաքականության պատճառով ստիպված են ապրել թուրք֊ադրբեջանական զինվորականներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Հենց այնտեղ կրկին ականատես եղանք, թե ինչպես են մի քանի կետում Հայսատանի ստրատեգիական ճանապարհը, որը փաստացի մեր "կյանքի" ճանապարհն է դեպի Իրան, վերահսկում մեր ազգի ԹՇՆԱՄԻՆԵՐԸ։
Եվ հենց այտեղ լսեցինք լուրը, որ այս անգամ Տավուշում է կարծես թե ինչ-որ շարժ գեներացվում`թուրքերին կրկին հնազանդ կերպով տարածքներ հանձնելու և կրկին հենց այն հատվածներում, որոնք ունեն ստրատեգիական նշանակություն պետության անվտանգության համար։ Հասկանալի է, որ նիկոլական մեդիա-սազանդարները իրենց մեջտեղից պատռելով նետեցին տարատեսակ հերքումներ տարածելով։Սակայն հաշվի առնելով փաշինյանական քարոզչամեքենայի սերը դեպի սուտը և փաշինյանական իշխանության գործելաոճը, մարդիկ չհավատացին։
Տեսեք...փաստացի կամա թե ակամա (իսկ ես կարծում եմ ,որ միտումնավոր) փաշինյանական իշխանություները հիմա ստեղծում են մի իրավիճակ, երբ ուղղակի չափազանց ծանրացնում են հայկական կողմի դիմադրելու հնարավորությունները, եթե հանկարծ Ադրբեջանը ցանկանա հարվածել արդեն Հայաստանին,իսկ այս սցենարը ամենահավանականն է`ըստ տարածաշրջանում զարգացող իրադարձությունների։
Ես ուղղակի խնդրում եմ բոլոր մտածող մարդկանց նայել ՀՀ ճանապարհների քարտեզին։
Հետևությունները թողնում եմ ձեզ
։