Aysor.am-ը գրում է.
Երջանիկ զույգերի համար առանձին մահճակալներին քնելու միտքը կարող է բացասական արձագանք ստանալ։ Սակայն նոր հետազտությունը պարզել է, որ այն կարող է նպաստավոր լինել զույգերի և՛ առողջության, և՛ հարաբերությունների համար։
Տորոնտոյի Ռիերսոն համալսարանում կատարված հետազոտության արդյունքները պարզել են, որ զույգերի 30-40 տոկոսը գիշերն առանձին է քնում, ինչը, ըստ փորձագետների, իրականում օգնում է հարաբերություններին, քան վնասում նրանց։
Հետազոտության հեղինակ Քոլին Քարնեյը CBC-ին ասել է, որ մարդիկ կարող են ասել, որ միասին լավ են քնում, սակայն նրանց ուղեղներն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ նրանք անընդհատ արթնանում են կողակցի շարժումներից և ձայներից, ինչը կարող է մեծ խնդիրներ առաջացնել։
Զույգերը, որոնք միասին են քնում, գիշերվա ընթացքում խորը քուն չեն մտնում։
Ք․ Քարնեյն առաջարկում է զույգերiն քնել առանձին, ինչն էլ կլինի նրանց առողջության և առավել երջանիկ լինելու բանալին։