Panorama.am-ը գրում է․

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր նախազգուշացնում է, որ աշխարհում 7 երեխայից առնվազն 1-ը, կամ 332 միլիոն երեխա, իր երկրում COVID-19 համավարակի մեկնարկից հետո, արդեն առնվազն ինը ամիս ապրում է պարտադիր կամ կամավոր մեկուսացման պայմաններում` դրանով իսկ վտանգելով սեփական հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը: Այս մասին հայտնում են ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ 

Չնայած վերջին մեկ տարում գրեթե բոլոր երեխաների կյանքում որոշակի սահմանափակումներ առկա են եղել՝ Օքսֆորդի համալսարանի COVID-19 Պետական արձագանքման հսկիչի տվյալների հիման վրա իրականացված ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծությունը բացահայտում է աշխարհում ամենաերկարատև մեկուսացման պայմանները:

Վերլուծության համաձայն՝ աշխարհի 139 միլիոն երեխա, այդ թվում՝ Պարագվայի, Պերուի և Նիգերիայի նման երկրներում ապրող երեխաները, առնվազն ինը ամիս ապրել է պարտադիր մեկուսացման պայմաններում` սկսած 2020 թ. մարտի 11-ից, երբ COVID-19-ը համավարակ ճանաչվեց։ Մյուսները, այսինքն՝ գրեթե 193 միլիոն երեխա, նույնքան ժամանակահատված ապրել է կամավոր մեկուսացման պայմաններում:

«Համավարակի հետևանքով համապետական արգելափակումների և տեղաշարժի սահմանափակումների պատճառով այս տարին երկար թվաց բոլորիս, բայց հատկապես՝ երեխաների համար։ Երբ շարունակ կտրված ես սիրելի ընկերներից և բարեկամներից, կամ, գուցե, մեկ տան մեջ փակված ես բռնարարի հետ, դրա ազդեցությունը կարող է բավական ծանր լինել: Շատ երեխաներ վախ, միայնություն, անհանգստություն են զգում, և մտահոգվում են իրենց ապագայի համար: Մենք, այս համավարակից պետք է դուրս գանք՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով և, ըստ արժանավույն, կարևորելով, երեխաների և պատանիների հոգեկան առողջությունը»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել