Armsport.am-ը գրում է․

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ԱՊԼ 27-րդ տուրում «Բարնլիի» դեմ խաղը 1-1 հաշվով ավարտելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Այս մարզադաշտում խաղալը դժվար է։ Բայց պիտի ասեմ, որ պետք է օգտագործեինք այն շատ պահերը, որ ունեինք։ Այդ պահերից դատելով՝ մենք պիտի հաղթեինք։ Եթե հաղթանակ չկա, պիտի քո մեջ փնտրես պատճառը։

Պահեր էինք ստեղծում ու պիտի հաղթեինք 2-3 գոլի տարբերությամբ։ Երբ ԱՊԼ-ում թեկուզ չնչին հույս ես տալիս, նրանք օգտվում են դրանից»,- մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել