Panorama.am-ը գրում է.
Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա են մահացել շաբաթ երեկոյան Եգիպտոսի հյուսիսում գտնվող Գիզա նահանգում տեղի ունեցած վթարի արդյունքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Akhbar el-Youm պորտալին:
Ըստ պորտալի՝ միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին Գիզա նահանգի Ատֆիհ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղու վրա:
Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացիները տեղափոխվել են Բանի Սուեյֆ քաղաքի հիվանդանոց, որը գտնվում է դեպքի վայրի մերձակայքում:
Նյութի աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2021/03/06/%D4%B5%D5%A3%D5%AB%D5%BA%D5%BF%D5%B8%D5%BD-%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80/2464430
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել