Panorama.am-ը գրում է.

«Նոր պատերազմի վտանգ չկա, չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին առանց  որևէ ջանք գործադրելու, առանց պայքարի, առանց մեծ աշխատանքի կարողանալու է  շատ արագ իր պահանջները ներկայացնել և ստանալ»,- Բաղրամյան պողոտայում, նախքան Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը, լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. «Դրա համար ինչ պատերազմի մասին կարող է խոսք գնալ, նրանք պարզապես ասում են իրենց ցանկությունները, դնում են պահանջներն ու  լուծում են հետևողականորեն»։

Քաղաքագետը նշեց, որ գործընկեր ասածն էլ այս իրավիճակում մի քիչ բարձր ասված է, դա գործընկեր չէ, կամակատար է։

«Այն, որ Ալիևը խոսում է Զանգեզուրի մասին, ասում է՝ ստիպելու ենք Հայաստանին բացել այդ ճանապարհը, մեզ համար կենսական նշանակություն ունի, այդ ամեն ինչը վկայում է  այն մասին, որ չափազանց  վստահ է իրեն զգում, չկա հակառակ կողմից կազմակերպված դիմադրություն, պետությունը չի պաշտպանում երկրի շահերը, Ադրբեջանն ու Թուրքիան էլ,  բնականաբար, աշխատում են ավելի ամրապնդել իրենց դիրքերը, լավ հասկանով, որ այս իրավիճակը երկար չի տևելու»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց, որ թշնամին տեսնում է, որ Հայաստանում կա շարժում, ժողովրդի պահանջ՝ ուղղել մեջքն ու հեռացնել դավաճան իշխանությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել