Այսօր հին ընկերներով հավաքվել էինք և բոլորս մտահոգված և անհանգստացած էինք Հայաստանի ապագայով, պետականության հնարավոր կորստով և այս ֆոնին, ամենասարսափելին՝ ժողովրդի գերակշիռ մասի անտարբերությամբ։
Հիշեցինք, անցած,գնացած մեր մանկության, պատանեկության, երիտասարդության տարիները։
1963թ․ Տիգրան Պետրոսյանը դառնում է աշխարհի չեմպիոն։ Ողջ Հայաստանը ցնծում էր,ներեցեք, իսկապես հպարտանում։
1971թ․ Երևանում ընթանում էր «Արարատ»-«Կարպատներ» ֆուտբոլային հանդիպումը։ Մրցավար Տոբակովը շատ անարդար և կողմնակալ էր վարում խաղը, հօգուտ «Կարպատների»։
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Խաղի ավարտից հետո, անարդարությունից զայրացած ֆուտբոլասերներս ողջ Երևանով բողոքի ցույցեր էինք անում։
1973թ․ Երևանի «Արարատը» Մոսկվայում ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց ԽՍՀՄ ուժեղագույն թիմին՝ Կիևի «Դինամոյին»։
Մի քանի օր ողջ Հայաստանում ուրախության և արժանապատվության օրեր էին։
Մի խոսքով ուրախանում էինք մեր հաղթանակներով և զայրանում ու ընդվզում մեր նկատմամբ անարդարության ցանկացած դրսևորման դեպքում։
Էլ չեմ խոսում մեր երազանքների՝ Արցախի Հայաստանին միավորման և անկախության մասին։
Եվ զարմանալիորեն այս ամենը ԽՍՀՄ կազմում եղած ՀԽՍՀ-ում։
Եվ ահա , անկախ Հայաստանում, նվաստացուցիչ պարտությունից, Արցախը կորցնելուց հետո, ոչ միայն ոտքի չի կանգնում ողջ հայ ժողովուրդը, և ոչ միայն այս ամենի նկատմամբ համատարած անտարբերություն է տիրում, այլև, ամենասարսափելին՝ պարտությունը և պարտության պատասխանատու ողորմելիին աջակցողներ կան։
Ահա և քեզ ազատ , անկախ ՉՀայաստան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել