Թուրքիայից պահանջում են, որ հայերը նյութական փոխհատուցում տան սպանված թուրք հովվի ընտանիքինPanorama.am-ը գրում է.

Անցյալ շաբաթ հայ-թուրքական սահմանը հատած և ռուս սահմանապահների կողմից գնդակահարված թուրք հովվի` Մուստաֆա Ուլքերի հետ կապված միջադեպը շարունակում է մնալ Թուրքիայի փորձագիտական ու լրագրողական քննարկումների օրակարգում:

Ըստ «Ermenihaber.am» լրատվականի` «Թուրքիայի լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (LOBİSAV) ղեկավար Էրջյումենք Քըլըչը, զրուցելով թուրքական «Հաբերվաքթիմ» կայքի լրագրողի հետ, ասել է, որ հայերն ու հրեաները կարծես թե ավանդույթ են դարձել թուրքերի հանդեպ վատ վերաբերմունքը: Քըլըչն իր հայրենակիցներից պահանջել է անտարբերության չմատնել հովվի սպանության դեպքը:

«Աշխարհի 22 երկիր հայկական բանաձև է ընդունել, 30 երկիր Հայոց ցեղասպանության հուշարձան է կանգնեցրել, բայց այսօր բոլոր այդ երկրները լռում են: Հարկավոր է լռության չմատնել տեղի ունեցած վերջին դեպքը (հովվի սպանություն-խմբ): Անհրաժեշտ է, որ պետական մակարդակով այն պահվի օրակարգում: Անհրաժեշտ է, որ հայերը նյութական փոխհատուցում տան սպանված հովվի ընտանիքին: Պետք չի միայն ճառերով բողոքել, հարկավոր է կառավարության դիվանագիտական քայլերով կոնկրետ միջամտություն ցույց տալ»,- ասել է թուրք փորձագետը` ընդգծելով, որ ինչպես Մավի Մարմարայի դեպքի ժամանակ կոշտ ռեակցիա ցույց տվեցին Թուրքիայի քաղաքացիներ սպանած Իսրայելին, նույնը պետք է անեն հիմա հայերի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել