Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցն է... Մարդու, ով 1998-ին հրապարակավ գնաց մերժելու ՀՀ իշխանությունների կողմից՝ Արցախը հանձնելու միջոցով, Հայաստանը որպես <<կայուն>> և <<տնտեսապես զարգացող>> երկիր ներկայացնելու մասին կեղծ տեսլականը և հակառակ դրան պաշտպանեց հայկական երկու պետականությունների անվերապահ գոյության և նրանց իրական կայունության ու առաջընթացի գաղափարը... Նա համզված էր, որ դա Հայի ինքնության պահպանման միակ ճիշտ ու արդարացի ճանապարհն է... Եվ դա, իրոք, այդպես էր... Այդպես էր այնքան ժամանակ, քանի դեռ Երկրի ղեկին Հայրենքը ճանաչողներն էին, այլ ոչ թե պատահականությունները...
Հ.գ.- Հետաքրքիր է, ի՞նչ է այս պահին մտածում հավերժությունից մեր ընթացքին հետևող Սպարապետը և, եթե Աստվածային հրաշքով հնարավորություն ունենար, ինչպես կվարվեր բոլոր նրանց հետ, ովքեր Հայրենիքը հասցրին այս վիճակին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել