Մի քանի տարի առաջ չինացիները հստակ որոշում կայացրին իրենց երկիրն առավել մաքուր դարձնելու մասին և դրա համար զանգվածաբար ավտոմեքենաները փոխարինեցին հեծանիվներով։ Ոչ մի այլ պետությունում նման մեծ քանակությամբ հեծանիվներ չեն օգտագործվում, որքան Չինաստանում։ Սակայն միայն վերջերս տեղաշարժման այս հարմարավետ միջոցները կրկին կորցրել են իրենց արդիականությունը։ Ո՞րն է պատճառը։

Այն, որ Չինաստանը զարգացման երկիր է, գաղտնիք չէ ոչ ոքի համար։ Այստեղ տեխնոլոգիաները մեծ զարգացում են ապրում, և եթե Եվրոպայում և ԱՄՆ-ում օգտագործում են հասարակ հեծանիվնր, ապա չինացիները գտել են դրանց ինովացիոն այլընտրանքը։ Պետությունում անգամ հատուկ ծառայություն է գործում, որը զբաղվում է հեծանիվների ուտիլիզացիայով. չէ՞ որ դրանք այսուայնկողմ նետելը ոչ միայն գեղեցիկ չէ, այլև ապօրինի է։

Նման արարքի համար բավականին մեծ տուգանք է նախատեսված։ Այսօր Չինաստանի փողոցներում կարելի է նկատել հսկայական բեռնատարների, որոնք կոկիկ կերպով լցված են հեծանիվներով։ Այսօր աշխարհը նվաճում են էլեկտարական մեքենաները, սակայն դրանք հիմնականում թանկարժեք են լինում և չափսերով մեծ։ Չինաստանը գնահատում է հարմարավետությունը, այդ իսկ պատճառով նրանց մոտ ևս մեծ տարածում են այսօր գտնում էլեկտրական մեքենաները։ Շատ չինացիներ գնում են էկելտրովելոմոբիլներ՝ տրասպորտային էկոլոգիապես անվտանգ և փոքրիկ միջոց։ Էլեկտրովելոմոբիլները մեկ կամ երկու հարմարավետ նստարան են ունենում, ինչպես նաև տանիք, որպեսզի հնարավոր լինի դրանով երթևեկոլ տարվա տարբեր եղանակների։ Գոյություն ունեն նաև ապակե կորպուսով և դռնով մոդելներ։

Սակայն էլեկտրական մեքենաներից չինացիները չեն պատրաստվում հրաժարվել։ Նրանք կրկին հետևում են էկոլոգիայի պահպանմանը։ Ի դեպ, էլեկտրական տրանսպորտային միջոցի սեփականատերերն ունեն առավելություն. նրանք հարկ և գրանցման տուրք չեն վճարում Չինաստանում։ Այնտեղ նաև հնարավոր է էլեկտրական մեքենա կամ էլեկտրովելոմոբիլ շահել լոտոյով, քանի որ պետությունը փորձում է ամեն կերպ էկոլոգիական տրանսպորտային միջոցները զանգվածային օգտագործման հանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել