Լոտոյով շահելու մասին երազում են շատերը, սակայն ոչ բոլորին է բախտը ժպտում։ Ամերիկացի մի թոշակառուի հաջողվել է մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ մի անգամ մեծ շահում ունենալ։

Ջերալդ Սելբին վաղ մանկուց հետաքրքրվում էր մաթեմատիկայով։ Դպրոցում նա չէր կարողանում գրականություն սովորել, քանի որ դիսլեքսիա ուներ, սակայն, կարողանում էր մաթեմատիկայի ժամին հնարավոր բոլոր տեսակի վարժություններ լուծել։ Ջերալդը մշտապես առանձնանում էր իր ունակություններով և յուրօրինակ մտածողությամբ, սակայն, այնուամենայնիվ, գերազանցիկ չէր։

Սելբիի ընտանիքը մեծ հարգանք էր վայելում գյուղում։ Տղամարդու բոլոր վեց երեխաները լավ կրթություն էին ստացել։ Կնոջ հետ հիմնել էր խանութներ և բիզնես վարել սկսել։ 2000 թ. արդեն տարեց մարդիկ որոշեցին արժանի հանգստի մեկնել և թոշակի անցան։ Որպես զվարճանք՝ սկսեցին լոտո խաղալ, չնայած մինչ այդ երբեք նման բան չէին արել։

Մի օր տղամարդու ձեռքում հայտնվեց Winfall անունով լոտո, և նրան հաջողվեց գուշակել լոտոյի բոլոր գաղտնիքները։ Բանն այն էր, որ հարկավոր էր կռահել 1-49 թվերում վեց հաջորդական թիվ։ Լոտոն 1 դոլար արժեր, և Ջերալդը հիշեց «ռոլ-դաուն» երևույթի մասին։ Դրա էությունն այն էր, որ 2 միլիոն դոլարի ջեքփոթը, ոը ոչ ոքին չէր հասնում, բաժանվում էր այն խաղացողների միջև, որոնք 6 թվից պակաս էին ճիշտ գուշակում։

Տղամարդը հետաքրքրական տեսություն մշակեց, սակայն դրա մասին չէր պատրաստվում հայտնել ոչ ոքի այնքան ժամանակ, մինչև վստահ չլիներ, որ այն ճշգրիտ է։ Ըստ նրա հաշվարկների՝ հարկավոր էր գնել 3400 դոլարի լոտո, որի արդյունքում հնարավոր կլիներ շահել 6300 դոլար։ Շահումից հետո նա այդ մասին պատմեց կնոջը, և ամուսիններն սկսեցին հետաքրքվել լոտոյով։

Աստիճանաբար խաղում ներքաշվեցին նաև վեց երեխաները։ Նրանք բոլոր տոմսերը դնում էին հյուրասենյակի հատակին, ապա դասավորում դրանք՝ ըստ հաղթելու հվանականության կոմբինացիաների։ Ջերալդն անգամ ընկերություն հիմնեց՝ GS Investment Strategies LLC, որում բաժնետերերը լոտո էին խաղում։ 2005 թ. նրա ընկերությունը մասնակցեց 12 «ռոլ-դաունի», և շահումները կազմեցին 40,000-80,000 դոլար։ Ամերիկացու ընկերությունը գործեց 8 տարի, մինչև որ Winfall լոտոն չդադարեց գոյություն ունենալ։ Այդ տարիներին տոմսերի վրա Ջերալդն ու ընտանիքը վատնեցին 19 միլիոն դոլար, մասնակցեցին 55 «ռոլ-դաունի» և շահեցին 28,5 միլիոն դոլար։ Մաքուր եկամուտը կազմել է 7,75 միլիոն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել