Վերջերս մեծ հայտնիություն է ձեռք բերել Clubhouse սոցիալական ցանցը։ Որոշ մարդիկ կանխատեսում են, որ այն մեծ հաջողությունների կհասնի շուկայում, իսկ մյուսները վստահ են, որ շատ շուտով այն մոռացության կմատնվի։ Իրականում Clubhouse-ի ակտիվ օգտատերերը պետք է զգուշավոր լինեն, քանի որ ցանցն ունի առանձնահատկություններ։

Նոր ծրագրում հաղորդակցությունը տեղի է ունենում բացառապես մարդկանց ձայնային արտահայտման միջոցով։ Դա կարծես միջին մի բան լինի փոդքասթների և տեսակոնֆերանսների միջև։

Ծրագիրն արգելում է օգտատերերին ձայնագել խոսակցությունները։ Հենց այդ պատճառով էլ սենյակներում հավաքվում են հազարավոր մարդիկ, քանի որ հետագայում լսել եթերը չեն կարողանալու։ Սակայն հարկ է հիշել, որ վերոնշյալ սինդրոմը բարձրացնում է խուճապի և դժգոհության մակարդակը կյանքում։ Այդ պատճառով էլ հարկավոր է մտածել՝ արդյոք այնքան կարևո՞ր են անդադար եթերները, որ զբաղեցնեն մեր ողջ ժամանակը։

Clubhouse-ի գլխավոր թերություններից մեկը այն անձի ինքնությունը ստուգելու անհնարինությունն է, որի հետ զրուցում եք։ Այսպես, համացանցում արդեն լուրեր են տարածվել այն մասին, որ Clubhouse մուտք է գործել Ալլա Պուգաչովան, ակտիվ քննարկում իրականացրել և անգամ երգել երկրպագուների համար։ Սակայն հետագայում պարզ է դարձել, որ դա ամենևին էլ նա չի եղել։ Սա տիպիկ օրինակ է այն բանի, որ հարկավոր է զգուշանալ կեղծարարություններից։

Պետք է պատրաստ լինեք այն բանի, որ ձեր խոսակցությունները ձայնագրվելու են, քանի որ Դուք համաձայնություն եք տալիս Ձեր տվյալների և խոսակցության մշակման ու պահման համար։ Սա արված է անվտանգության պահպանության համար, և ստեղծողները վստահեցնում են, որ ձայնագրությունները պահպանում են միայն այն դեպքում, երբ դրանում կասկածելի ինչ-որ բան է նկատվում։ Նման խոսքին անվերապահորեն հավատալ, բնականաբար, հարկավոր չէ։ Ավելին, ինչպես նշվեց՝ ծրագիրն արգելում է օգտատերերին ձայնագրություններ անել, սակայն այս արգելքը չափազանց վերացական է։ Յուրաքանչյուրը կարող է երկրորդ սարքով կատարել ձայնագրություն։

Ձեր գեոլոկացիան, բրաուզերը և այլ տվյալներ ևս գտնվելու են մշակողների տիրապետման տակ։ Շատ հավանական է, որ նրանք որոշեն այդ տվյալները փոխանցել, օրինակ, գովազդատուներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել