Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության (հարակից) պատգամավորների կողմից ուղղված հարցերի բովանդակությունն ու որակը բացահայտեցին այս պատգամավորների իրական վերաբերմունքը մեր պետության և Սահմանադրության նկատմամբ:
Այս մարդիկ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի, իրենց վերագրելով ժողովորդից ընտրված լինելու իշխանությունը:
«Իմ քայլի» և հարակից պատգամավորներ, հիշեցնում եմ ձեզ, որ՝
  • պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ԲԱԺԱՆՄԱՆ ու հավասարակշռման հիման վրա (Սահմանադրության 4-րդ հոդված).
  • դատական իշխանությունը, այդ թվում՝ ԲԴԽ-ն, ձեզ հաշվետու չէ.
  • ժողովուրդը ձեզ ընտրել է, որպեսզի օրենսդիր իշխանությանը բնորոշ գործառույթ իրականացնեք, այսինքն՝ ընդունեք որակով և անհրաժեշտ օրենքներ, այլ ոչ թե՝ դատարաններ շրջափակեք, հակասահմանադրական եղանակով Սահմանադրություն փոխեք, միջամտեք դատական իշխանության գործերին:
Հ.Գ. Քրեական օրենսգիրքը 10-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար, որը դրսևորվել է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել