Ինձ ստիպեցի այսօր դիտել նիկոլապատկան ուսապարկերի բեմադրած «հարձակում ԲԴԽ նախագահի վրա» տրագիկոմեդիան...
Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է։
Ինձ համար առավել կարևոր ու զարհուրելի է այն, որ այդ հպարտ ստահակներն այդպես էլ չեն գիտակցում, թե ինչ են արել մեր հայրենիքի հետ, չեն գիտակցում, որ խորտակել են մեզ որպես ընդհանրություն միավորող գաղափարը, չեն գիտակցում, որ անձամբ պատասխանատու են այն հազարավոր զոհված երեխեքի չապրած կյանքի համար, ում անուններն են անգամ թաքցնում։
Չեն գիտակցում, բայց սարսափում են ու այդ սարսափից է, որ նման կերպ լկտիանում են։ Իսկ դրանց վախը բնազդային է, բնազդի մակարդակում են զգում, որ ինչքան երկարաձգեն իրենց անփառունակ իշխանությունը, այնքան ավելի ԱՐԴԱՐ է լինելու անխուսափելի պատիժը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել