![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Զարմանում եմ որոշ մարդկանց, որոշ լրագրողների հնարամտությա՞ն ասեմ, մտածողությա՞ն, թե՞ դրանց բացակայության վրա: Բոլոր կայքերը նշում են, որ ՀՀ վարչապետը վերջին օրերին գաղտնի հանդիպումներ է ունենում: Պատկերացնո՞ւմ եք այնպիսի գաղտնի հանդիպումներ, որ բոլորը տեսնում են, նկատում են, գրում են, քննարկում են… Այն էլ ո՞ւմ հետ... Չեք պատկերացնի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի և ֆինանսների նախարարի հետ, որոնք բացի ենթակա լինելը նաև նրա ընկերները, մտերիմներն են:
Ուրեմն, եթե վարչապետը իր ենթակա կառույցները ղեկավարող այդ պաշտոնյաներին օրը տասն անգամ կանչի իր աշխատասենյակ, խոսի, զանազան հարցեր քննարկի, դա գաղտնի չէ, սակայն դրսում որևէ տեղ հանդիպելու դեպքում դառնում է «հույժ գաղտնի, սարսափելի գաղտնի»… Այդպես էլի, ինտրիգախառը մի բան: Ու կարևորը, լսեք` այդ հանդիպման արդյունքներից «վախեցած» են ՀՀԿ-ական շրջաններում, շատ են վախեցած…
Հա, բա ինչպե՞ս... Մի քանի ՀՀԿ-ական խուճապահար Կիևյան կամրջից պատրաստվում են նետվել, մի քանիսն էլ որոշել են փախչել հանրապետությունից, մնացածը խորը դեպրեսիայի մեջ մտածում են, թե էս վարչապետն այս ի՞նչ քաղաքական թիմ է պատրաստում «ապագա զարգացումներին դիմագրավելու համար»…
Է՜, շոգ էլ չի, որ նման պարզունակ եզրահանգումները արևահարման արդյունք համարես, ուղղակի արդեն երևի աշխատաոճ է դարձել…




