Երեկ վերաշարադրեցի փետրվարի 28-ի գրառումս առ այն, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել մարտի 4-ից հետո։
Մինչ այս պահը մոտեցումս կիսել եւ լրացուցիչ հիմնավորումներով են հանդես եկել իրավական համայնքի հարգարժան ներկայացուցիչներ՝ Վարդան Պողոսյանը, Վարդան Այվազյանը, Արամ Օրբելյանը, Արամ Վարդևանյանը, Վարուժան Ավեդիկյանը, Ռոբերտ Հայրապետյանը։
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ առկա է մասնագիտական կոնսենսուս ներքոհիշյալ պնդումների վերաբերյալ.
1. Ոչ՛ Հանրապետության նախագահը, ո՛չ վարչապետը չունեն գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն.
2. Ընդհանրապես, Սահմանադրությունը չի նախատեսում գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու հնարավորություն.
3. Հետեւաբար՝ Օնիկ Գասպարյանի լիազորությունները չեն կարող դադարեցվել իրավունքի ուժով՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
4. Մարտի 4-ից հետո Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես գլխավոր շտաբի պետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3685313444837072
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել