Հերթական անհամությունը «ամենասիրելի» մեր քաղաքապետի կողմից: Տարոն Մարգարյանի կայացրած որոշման հիման վրա 2013-ի օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները քանդել են Տիչինայի փողոցին հարող տարածքում «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Նազարյանի կառուցած շինությունը, որովհետև այն տարածքը, որը 10 տարի շարունակ վարձակալելիս է եղել Ներսիկ Նազարյանը, վաճառվել է ինչ-որ «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին:
Արդյունքում, 10 տարվա ընթացքում ստեղծված մրգատու այգին ու տարածքում եղած ամեն ինչ քանդվել ու ջարդվել են: Ազատամարտիկն էլ հայտարարել է, որ պատրաստվում է ինքնահրկիզվել բոլորի առջև: Չգիտեմ, գուցե Տարոնի պատկերացմամբ ավելի լավ Երևանը ենթադրում է ժողովրդի հարստահարում ու հալածում՝ հօգուտ տարբեր անհասկանալի ՍՊԸ-ների ու ՓԲԸ-ների, բայց մարդիկ սա չեն ընկալում ու չեն ընդունում: Գուցե ասեք, որ Մարգարյանը չէ միակ մեղավորը, և ես ձեզ հետ կհամաձայնեմ, բայց վստահաբար, Մարգարյանը շատ բաներ կարար աներ, որ չի արել ու չի անում, իսկ թե ինչո՞ւ չի անում, «выяснит следствие», ինչպես ասում էին հին սովետական դետեկտիվներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/345157508951353
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել