Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է․․․
Այսօր առիթ ունեցա ներկա գտնվելու կարմիր գծերի տուգանքների վարույթին և որպես քաղաքացի տեսնելու, թե ինչպե՞ս է իրականացվում վարչարարությունը։
Պարզվում է այս հարցում ևս ներկաները ջանք են ներդրել, տեղից խնդրահարույց այս համակարգը ապականելու համար։ Քաղաքապետը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ է նշանակել մի մարդու, ով կարծում է, որ տուգանք նշանակելու/չնշանակելու հարցը կարող է լուծվել օրենքը՝ իր պատկերացումներով մեկնաբանելու շրջանակում։
Հիմա փորձում եմ հասկանալ վիճակագրությունը և տեսնում եմ, որ պաշտոնյան իսկապես գործում է ըստ իր ցանկությունների։ Մի դեպքում բոլորովին նույն դեպքով տուգանք նշանակվում է, մյուսով՝ «ջրվում»։
Առաջիկայում մանրամասն ուսումնասիրելու եմ ոլորտի խնդիրները և հանդես գամ ամբողջական լուսաբանմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել