Armenpress.am-ը գրում է․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համոզմամբ՝ մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Հռոմի պապը նշել է, որ աղետը տեղի կունենա, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար:

«Դա (ջրհեղեղը - խմբ․) տեղի կունենա, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ուղով»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով, որ Նոյն առաքինության շնորհիվ կարողացավ գոյատևել աղետի ժամանակ:

Հռոմի պապը կոչ է արել քաղաքացիներին և քաղաքական գործիչներին խոհեմություն դրսևորել՝ նշելով, որ դա զուգահեռ է «կարեկցանքին մարդկանց, աշխարհի և նրա խնդիրների հանդեպ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել