Emedia.am-ը գրում է.
Կարմիր Խաչի Երևանի գրասենյակը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղեկացրել են իրենց՝ Ադրբեջանում գտնվող գործընկերներին հայ զինվորի հակառակորդի սահմանն անցնելու մասին։
eMedia.am-ին այդ մասին հայտնեցին Կարմիր Խաչի Երևանի գրասենյակից՝ հավելելով, որ համապատասխան տեղեկություններն իրենց Ադրբեջանում գտնվող գործընկերներին փոխանցվել է հենց դեպքի օրը։
«Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն»,- նշեց eMedia.am-ի զրուցակիցը Կարմիր Խաչից, ով տեղեկացրեց՝ եթե Ադրբեջանում Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելեն հայ զինվորին, ապա այդ մասին համապատասխան հաղորդագրությամբ կհայտնեն տեղի ԶԼՄ-ներին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: