Տաբասարանները Ռուսաստանի տարածքում ապրող ինքնուրույն ժողովուրդներից են: Ըստ պատմաբանների՝ նրանց Դաղստանի հնագույն ազգերից են: Նրանք բազմաթիվ են, չեն ենթարկվում քաղաքակրթության կանոններին: Սակայն ժողովրդի գլխավոր առանձնահատկությունը լեզուն է, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Մինչև 19-րդ դարը ազգությունը ներառվում էր երկու ֆեոդալական կազմավորման մեջ՝ հյուսիսային և հարավային: Սակայն Ռուսաստանին միանալուց հետո ստեղծվեց միասնական Կայտագո-Տաբասարանյան շրջանը: Ժողովուրդը խոսում է ռուսերեն, ադրբեջաաներեն, լեզգիերեն՝ կախված բնակավայրից, ինչպես նաև մայրենի տաբասարաներեն: Վերջինս Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես ամենաբարդ լեզու, քանի որ դրանում առկա է 46 հոլովաձև: Որոշները պնդում են անգամ, որ հոլովաձևերի թիվնն իրականում 52 է:

Բացի հոլովաձևերից՝ բնիկ դաղստանցիների լեզուն ունի նաև տեղային կողմնորոշումը բնութագրող չափազանց բարդ լեզվական արտահայտություններ: Այդ համակարգը հասկանալու համար հարկավոր է ամբողջությամբ սովորել լեզուն և անդադար կիրառել: Զարմանալի չէ, որ լեզուն համարվում է ամենաբարդն աշխարհում: Միայն քերականությունը հնարավոր է սերտել երկար ամիսների ընթացքում:

Տաբասարանները, ինչպես շատ տաարիներ առաջ, դաշտեր են մշակում, մշակաբույսեր ցաում, զբաղվում խաղողագործությամբ, աշխատում ֆերմաներու: Ժողովրդի ևս մեկ հետաքրքրական առանձնահատկություն է այն, որ բոլոր կանայք գիտեն գորգեր գործել, ինչպես նաև չափազանց գեղեցիկ համազգեստներ, զարդեր են պատրաստում:

Ինչ վերաբերում է դաղստանյան ժողովրդի գրերին, ապա այն ի հայտ է եկել մոտ 100 տարի առաջ՝ ռուս-սլավոնական նշանների հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել