Շատերը կզարմանան, եթե իմանան, որ ԽՍՀՄ-ում արտադրում էին խմելու ջրով լի պահածոներ, սակայն դրանք երբևէ վաճառքի չէին հանում:

Նման արտասովոր պահածոների գոյության մասին հասարակ խորհրդային բնակիչները չէին էլ մտածում, քանի որ խանութներում դրանցից հնարավոր չէր գտնել: Սակայն այսօր համացանցում կարելի է գտնել առցանց վաճառքի հանված նման պահածոներ, որոնց մի մասն իսկապես մնացել է խորհրդային տարիներից:

Առաջին հայացքից երկաթյա տարրաները, որոնք պարունակում էին սովորական ջուր, արտասովոր էին: Նախ՝ մինչև շշալցված ջրերի ստեղծումը դեռ բավականին երկար ժամանակ կար, քանի որ դրանք տարածում են գտել միայն ԽՍՀՄ փլուզումից հետո: Երկրորդ՝ տարրայում առկա քանակությամբ ջրով հագենալ հնարավոր չէ, քանի որ այն ընդամենը 240 գ տարողություն ունի:

Այս արտադրանքի գոյության գաղտնիքն այն էր, որ այն արտադրում էին բացառապես ԽՍՀՄ ռազմածովային ուժերի ծառայողների համար: Նավերի և ստորջրյա նավակների վրա գոյություն ուներ մթերքի անձեռնմխելի պաշար, որոնք թույլատրվում էր օգտագործել միայն արտակարգ իրավիճակների դեպքում: Նման պարագայում, բնականաբար, խմելու ջրի բացակայություն կնկատվեր:

Պահածոների տարրաների վրա նշվում էր, որ արտակարգ դրության դեպքում առաջնահերթ հարկավոր է փորձել անձրևաջուր օգտագործել, իսկ պահածոյացված ջուրը հարկավոր է ծայրահեղ դեպքում կիրառել: Ինչպես նաև խորհուրդ էր տրվում պահածոյի կափարիչը չբացել, այլ դրա վրա փոքրիկ անցք անել, որպեսզի հնարավորինս քիչ կորուստ լինի:

Հարկ է նշել, որ ծառայողների համար ծորակի հասարակ ջուր չէին պահածոյացնում, սյլ այն հատուկ մշակման էին ենթարկում: Ջուրը վերցնում էին մաքուր աղբյուրից, եռացնում, այնուհետև դրանում ավելացնու վիտամին C, որը բարելավում էր օրգանիզմի աշխատանքը: ԱՄՆ ռազմածովային ուժերը ևս նման տարրաներով ջուր են պահածոյացրել իրենց ծառայողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել