Armeniasputnik.am-ը գրում է.

Այդուհանդերձ, Սիմոնյանը չհերքեց` ավտոբուսներով մարդկանց հանրահավաքի բերել ու հետ են տարել, բայց դա, նրա համոզմամբ, վարչական ռեսուրսի կիրառում չէ։

Խոսել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր համախոհներին ավտոբուսներով տեղափոխել է Ա կետից Բ կետ, անլուրջ է։ Այսօր ԱԺ–ում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով մարտի 1-ի հանրավահաքից հետո նկարահանված տեսանյութերը, որտեղ երևում էր, թե ինչպես են հանրահավաքի մասնակիցներին տուրիստական ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով վերադարձնում իրենց մարզային բնակավայրեր։

«Երբ որ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական վանկարկում է «Նիկոլ վարչապետ», երբ որ միասնական լույս են վառում, խոսել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր համախոհներին ավտոբուսներով տեղափոխել է Ա կետից Բ կետ, անլուրջ է»,– ասաց ԱԺ փոխնախագահը։

Այդուհանդերձ, Սիմոնյանը չհերքեց` ավտոբուսներով մարդկանց հանրահավաքի բերել ու հետ են տարել, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ։

«Այո, կազմակերպվել է ինչ-որ անձանց տեղափոխում։ Բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառություն, կարելի կլինի միայն այն պարագայում, երբ ՊՆ–ի ոստիկանության կամ ԱԺ–ի ավտոբուսն ուղարկենք ՔՊ–ի համակիր բերելու»,– ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև արձանագրեց, որ ՔՊ–ն բոլոր հարցումներով Հայաստանում շատ ավելի մեծ թվով համակիրներ ունի, քան ընդդիմադիր ուժերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել