«Եթե զինվորականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է, և պետք չէ դրանում այլ տողատակեր փնտրել»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԳՇ-ի հայտնի հայտարարությանը, նման գնահատական ներկայացրեց ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Գեներալի խոսքով․
- Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում մի խնդիր չի, երկու խնդիր չի. խնդիրները բազմազան են, բազմաբնույթ, և դրանք օր առաջ լուծելու անհրաժեշտությունը օրհասական է: Այդ պրոբլեմները պետք է հաղթահարվեն երկխոսության միջոցով, մեր երկիրը առանց այն էլ ծանր վիճակում է, և ցանկացած ցնցում թշնամու համար հաղթանակ է, սթափվել է պետք:
- Սակայն իշխանական թևը և անձամբ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակում են՝ որպես քաղաքական:
- Չի կարելի դա համարել քաղաքական կամ քաղաքականությանը խառնվել: Ես կարծում եմ, որ ցանկացած մարմին կարող է հայտարարություն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պատասխանատվություն հայտարարության համար: Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում: Ընդհակառակը, ԳՇ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ պետության գործերը լավ չեն: Դա է ասում, որ ընդհանուր իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: