Բայց զգացի՞ք Նիկոլը ցույց արեց հայկական բանակի դեմ, ձեռքի հետ էլ մի երկու անգամ մարտի 1֊ը փորձեց գցել բանակի ջեբը։ Այսինքն վարկաբեկման գործընթացը շարունակում է։
Այսպիսի նվեր Էրդողանին միայն Նիկոլը կաներ։
Ա՛յ տղա ցույց անող էիր, անեիր և աշխարհին ասեիր Ալիևը քեզ քցեց և գերևարված անձանց չի տալիս։
Ցույց անող էիր, թշնամու ծաղրանքին պատասխանեիր։
Ցույց անող էիր, զեկույց տաիր նոյեմբերի 18֊ից անցել է կեսից ավելին, բա արդյունքի 50%֊ը ու՞ր է։
Ցույց անող էիր, սահմանային դելիմիտացիա դեմարկացիայի վիճակից խոսեիր։
Կամ երեք տարի վարչապետի աթոռը մաշողը կիջնի փողո՞ց և ցույց կանի՞, կամ երեք տարի անց էլի դըբ դըբ հու՞, կամ կգոռան Նիկոլ վարչապե՞տ։ Հո՛ դու խայտառա՞կ չես։
Բա մի հատ էլ ասեիր, թե ինչպե՞ս եղավ, որ գաղտնի գիշերով կապիտուլիացիա ստորագրեցիր, երբ հենց այդ կանգնած տեղից այլ բան էիր խոստացել։
Բա մի հատ էլ հրապարակի, թե քեզ ի՞նչ են զեկուցել, ինչքա՞ն մարդ եկավ այսքան վարչական ռեսուրսի օգտագործումից հետո։
Գնա՛ Նիկոլ, գնա։
Հ.Գ. Ժողովուրդ ջան, դուք այսքանից հետո հպա՞րտ եք, որ սա ձեզ կապիտուլիացիայի ենթարկեց և հանձնեց երկիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել