Եթե դիտարկենք Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին վերաբերող հատվածը, ապա այն, մեղմ ասած, հակասական է, տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Նախ Փաշինյանը նշում է՝ «այս պահի դրությամբ Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել», ապա հաջորդ ձևակերպմամբ նշում, որ գեներալ Գասպարյանը դավաճանություն է կատարել։
Եթե Օնիկ Գասպարյանն, ըստ Փաշինյանի, կարմիր գծեր չի հատել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դավաճանություն է կատարել։
Երկրորդ, մարդուն պետական՝ երկրի թիվ մեկ զինվորականին, դավաճանության մեղադրանք է ներկայացնում ոչ թե սովորական ֆեյսբուքյան օգտատեր, այլ երկրի վարչապետ։
Վարչապետ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի «դավաճանության» մասին, ապա դըմփ-դըմփ-հու գոռալով «սգո երթի» մեկնում։
Դեռ չգիտեմ՝ գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված ձևով, Փաշինյանը բանակին և անձամբ Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում։
Մի բան հաստատ գիտեմ՝ զինված ուժերին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել։
Պետք է դիտարկել անհրաժեշտ քայլերը իրավական, քաղաքական, բարոյական հարթություններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել