Երբ երկրի դե յուրե ղեկավարը հայտարարում է "վերջ թավիշին", դա ինչ է նշանակում։
Հանցագործության եւ անօրինականության դեմ պայքարում են իրավապահ մարմինները։ Եթե լավ են աշխատում՝ պարգեւատրում են, եթե վատ՝ աշխատանքից հանում են։
Եթե քաղաքական ղեկավարն է հայտարարում, որ թավիշին վերջ է տալիս, ապա արդյոք դա նշանակում է անօրինական եղանակներով քաղաքական հետապնդումների սկիզբ։ Եթե այլ բան է նշանակում, բացատրեք։
Այս առիթով մի շարք հարցեր են առաջանում.
- ինչու նման հայտարարության համար ԵՄ-ն, ԵԽ-ն, Հայաստանի դեսպանատները, իրավապաշտպանները ՀՀ գործող իշխանությանը չեն դատապարտում ու հայտարարություններով հանդես չեն գալիս, իսկ ԳՇ հայտարարության հանդեպ նմանատիպ անտարբերություն չեն ցուցաբերում,
- եթե վաղը լինեն բախումներ, դա արդյոք թավիշի վերջի հետեւանքն է, թե ոչ եւ ով է կրելու դրա քաղաքական պատասխանատվությունը,
- եթե մոտակա անխուսափելի իշխանափոխությունից հետո հաջորդ վարչապետը "վերջ թավիշի" հրահանգը չչեղարկի, այլ մի քանի ամիս թողնի ուժի մեջ, ինչպես հիմիկվա ռազմական դրությունը, արդյոք այսօրվա չբողոքողները վաղը չեն սկսի բողոքել, թե կլռեն ու հպարտորեն կկրեն ճակատագրի տառապանքները։
Հայաստանի ամենամեծ խնդիրը խոսքի համար պատասխանատվություն չկրելն է։ Մենք չենք հասկանում խոսքի գինը եւ դրա հնարավոր հետեւանքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել