Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում՝ հետևելով հրադադարի ռեժիմի պահպանմանը:  

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածների վերականգնումն ու բնակչությանը հումանիտար օգնության տրամադրումը»,- ասվում է ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հեկտար տարածք, 473 կմճանապարհ, 1494 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույց, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթյունավտանգ առարկա:   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել