Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահին ներկայացրած առաջարկը ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ է ! ! !
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ԺԱՄԿԵՏՈՎ»:
Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում, ըստ որի՝ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, իսկ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետ է նշանակվել 2020թ-ի հունիսին։
Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումով, բացառապես ՔԱՂԱՔԱԿԱՆ դրդապատճառներով ԳՇ պետին ազատելու առաջարկը ոչ միայն հԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է, այլ նաև բանակը ներքաղաքական գործընթացներին ներքաշելու ՈւՂՂԱԿԻ դիտավորություն։
ՀՀ Նախագահը ուղղակի պարտավոր է չստորագրել այդ անօրինական առաջարկը և ուղարկել այն Սահմանադրական դատարան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10214579880130905
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել