ՍՍ-ի օրոք վարչական ռեսուրսի չարաշահման թեմայով մայկա ճղող այսպես ասած քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ բան չունե՞ն ասել ՆՓ-ի կողմից վարչական ռեսուրսի կոպտագույն չարաշահման հետ կապված։ Չեն ցանկանո՞ւմ դատապարտող հայտարարություններ անել։ Ընդորում ՆՓ-ն դա արել է հրապարակային, անթաքույց՝ փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում միտինգի էր հանել մեծ ու փոքր պաշտոնյանների՝ նախարարներ, մարզպետներ, ծառայության պետեր, տեղակալներ և այլն։
Վարչական ռեսուրսի նման լկտի չարաշահում նույնիսկ ՍՍ-ի օրոք դժվար է հիշել։
Ֆիքսենք, որ ՍՍ-ի օրոք աչքի ընկնող քաղահասարակության որոշ ներկայացուցիչներ շարունակում են խուրդվել ու արժեզրկվել մինչև մինուս անսահմանություն։
Հ․Գ․
Քանի որ վարչական ռեսուրսի չարաշահման համար ոչ ոք չի պատժվել ու կարծես պատժելու ցանկություն էլ չկա, ապա մի հարց տամ։
Օրինակ, երբ Շիրակի մարզպետը աշխատանքային ժամին Գյումրու Վարդանանց հրապարակից երթ էր կազմակերպում դեպի Երևան, հետո, էլի աշխատանքային ժամին՝ հպարտ-հպարտ կանգնում էր հարթակին հանրահավաքի ժամանակ, եթե այդ նույն ժամանակ, ասենք մարզպետարանի կրթության կամ ֆինանսների բաժնի պետը որոշեր Շառլ Ազնավուրի հրապարկում մի ավտոերթ էլ ինքը կազմակերպեր դեպի Երևան, բայց դեպի Ազատության հրապարակ ու ինքն էլ հպարտ հպարտ կանգներ հարթակում, ապա դա ընդունելի կլինե՞ր ՀՀ վարչապետի ու Շիրակի մարզպետի համար։ Նույն իրավիճակը կարող եք պատկերացնել միտինգ անող նախարարների ու մյուս մարզպետների հետ կապված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել