Vemard.am-ը գրում է.
1. Գրեք, թե ինչու ձեր սիրավեպը չստացվեց, և ինչու դուք երջանիկ չէիք, և պահեք այդ ցուցակը ձեզ մոտ: Կարդացեք այն, երբ սկսում եք կարոտել նրան և մտածում, թե որքան կատարյալ էր նա: Մենք բոլորս էլ ավելի ռոմանտիկ երանգ ենք հաղորդում այն սիրուն, որ մի ժամանակ տածել ենք: Անցյալում ոչինչ չի փոխվում, սակայն կարող է փոխվել անցյալի հանդեպ մեր մոտեցումը:
2. Սովորեք տարբերակել սերը, կիրքը և կապվածությունը: Ես կասեի, որ սերը կապվածության խորը դրսևորում է, սակայն դրանք կարող են իրարից տարբեր լինել մի շարք պատճառներով: Օրինակ` եթե կիրք եք զգում ինչ-որ մեկի հանդեպ, դա դեռ չի նշանակում, որ կցանկանաք նրա հետ անցկացնել ձեր ողջ կյանքը: Նորմալ է, երբ Դուք կիրք կամ կապվածություն եք զգում ինչ-որ մեկի հանդեպ: Կարևորն այն է, որ չդառնաք Ձեր կրքի գերին:
3. Գիտակցեք, որ ամենակարևորն այն չէ, որ Դուք Ձեզ լավ զգաք սիրային հարաբերություններից: Կարևորն այն է, որ դրանցից դասեր քաղեք Ձեզ համար: Ստեղծեք գեղեցիկ սիրային պատմություն, սակայն եթե տեսնում եք, որ դրա ավարտը լինելու է ողբերգական, ապա կանգ առեք ժամանակին: Փորձեք առավելագույնս շատ պտուղներ քաղել ձեր հարաբերություններից: Սովորեք Ձեր սխալների վրա: Մենք սովորաբար հարաբերությունները բնորոշում ենք իբրև լավ, կամ վատ, կամ ահավոր, բայց անկախ ամեն ինչից` մենք ձգտում ենք մի քիչ ավելի երկար ձգել դրանք:
4. Խզեք բոլոր տեսակի կապերը: Հիանալի կլինի, եթե ինչ-որ մի օր ձեզ հաջողվի պարզապես ընկերներ լինել: Սակայն քանի դեռ ձեր զգացմունքները չեն մարել, դուք պետք է որոշակի հեռավորություն պահպանեք: Սա շատ կարևոր է: Եթե նա գրանցված է ինչ-որ սոցիալական ցանցում, մի այցելեք նրա էջը: Եթե ընդհանուր ընկերներ ունեք, ձեր ընկերներից մի հետաքրքրվեք նրա մասին: Ձեզ ժամանակ է պետք նրան մոռանալու համար:
5. Մի թաքցրեք Ձեր տխրությունը: Եթե տխուր եք, մի վախեցեք արտահայտել Ձեր թախիծը: Դուք կարող եք Ձեզ թույլ տալ սգալ Ձեր սիրած մարդու կորուստը: Եթե նեղված եք, թեկուզ լացեք: Կարևորը, որ դրանից հետո Ձեզ թեթևացած զգաք: Երբեք մի կողմ մի դրեք Ձեր ինքնասիրությունը և արժանապատվորեն հեռացեք նրանից: Ձեր փոխարեն ոչ ոք չի կարող այդ որոշումը կայացնել:
6. Մի նյարդայնացեք, երբ ակամա սկսում եք մտածել նրա մասին: Պարզապես թույլ մի տվեք, որ դրանք դառնան կպչուն մտքեր: Այս կերպ վերաբերվեք Ձեր բոլոր բացասական մտքերին: Իհարկե, դժվար է այս կերպ վարվել, երբ մտածում եք մեկի մասին, ում դեռ կրքոտ սիրում եք: Սակայն մի թերագնահատեք Ձեզ: Դուք կարող եք որոշակիորեն վերահսկել Ձեր մտքերը:
7. Հույս չունենաք, թե կկարողանաք մոռանալ նրան, եթե օրուգիշեր տանը նստած նրա մասին եք մտածում: Դուրս եկեք և զբաղվեք Ձեր սիրած զբաղմունքով, հանդիպեք Ձեր ընկերների հետ, փորձեք տարվել այլ մարդկանցով և այլ բաներով: Ռոմանտիկական սիրուց բացի շատ այլ սերեր կան Ձեր կյանքում: Երբ Դուք տարվում եք այլ բաներով, նրա կարիքն ավելի քիչ եք զգում:
8. Հաշտվեք այն մտքի հետ, որ Դուք երբեք էլ վերջնականապես չեք մոռանա նրան, և նա կմնա Ձեր պատմության մի մասնիկը: Ամեն սեր չէ, որ պիտի վերջանա հավերժ միասին լինելու երդումով: Սա դեռ չի նշանակում, որ ձեր ունեցած սերն իրական չէր կամ գեղեցիկ չէր: Պարզապես երբ տեսնում եք, որ ձեր հարաբերություններն այլևս չեն կարող շարունակվել, բնական է, որ պետք է խզեք կապը նրա հետ: Դուք կարող եք նրան սիրել անգամ ձեր սիրավեպի ավարտից հետո: Սովորեք վերահսկել Ձեր բոլոր զգացմունքները, անգամ սերը, որպեսզի այն Ձեզ կաթվածի չհասցնի:
9. Փորձեք ազատվել կապվածությունից: Մենք կապվում ենք մարդկանց հետ հաճախ ենթագիտակցաբար, սակայն չենք կարողանում ուշքի գալ, երբ այդ մարդիկ լքում են մեզ: Մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ապրել առանց նրանց, սակայն վստահ եղեք` մենք առանց նրանց էլ կարող ենք ապրել:
10. Եթե չեք կարողանում ձերբազատվել Ձեր զգացմունքներից, օգտագործեք դրանք բարձունքների հասնելու համար: Եթե ոչ մի կերպ չեք կարողանում Ձեր մտքից հանել նրան և վերադառնալ Ձեր սովորական կյանքին, փորձեք հաջողությունների հասնել ի հեճուկս նրա: Սա իհարկե լավագույն տարբերակը չէ: Հարկ է, որ Դուք քայլեր ձեռնարկեք ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի, այլ հենց Ձեզ համար: Բայց քանի դեռ Ձեզ մոտ ճգնաժամային իրավիճակ է, Դուք կարող եք փորձել հաղթահարել այն այս կերպ: