Yerevan.today-ը գրում է․

ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։

Yerevan.Today-ը նշել էր  ԳՇ այն սպաների անունները, որոնք չէին միացել հայտարարությանը, որոնց թվում գնդապետ Չատյանի անունն էր։ Գնդապետ Արթուր Չատյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։ «Իհարկե՝ միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև էն ժամանակ»,- ասաց նա։  

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել   Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։ Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ  ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Նշենք, որ հայտարարությանը չեն միացել ԳՇ ընդամենը 3 սպա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել