168.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր հրավիրած ԱԺ խորհրդի երկրորդ  նիստի փորձերը ևս տապալվեցին։

Հիշեցնենք, որ խորհրդի նիստը պետք է կայանար առավոտյան ժամը 11։00-ին, սակայն իշխանական պատգամավորները և ԱԺ նախագահը չէին եկել, որից հետո, մինչև 13։00-ն նրանք կարող էին գալ ու հաստատել օրակարգը, սակայն կրկին չեկան։

Ի դեպ, նշենք, որ այսօր մինչև 14։00-ն ԱԺ-ում  իշխանական պատգամավորներից միայն 3-4 հոգի կար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել