Psymag.am-ը գրում է.

Արդյո՞ք կարելի է ընկալել կյանքը վառ գույներով: Այո´, հոգեբանները կարծում են, որ դա ոչ միայն հնարավոր  է, այլ անհրաժեշտ է: Փորձենք ձեռք բերել դրականը տեսնելու և մտածելու կարողությունը:   Ձեր մեջ լավը սերմանելը շատ կարևոր է. այն առաջին հերթին բարելավում է առողջությունը: Փորձենք ամեն մի մանրուքից ինքներս մեզ չենթարկենք սթրեսի:
Երկրորդ, ձեր հրաշալի տրամադրությունը դեպի ձեզ մագնիսի պես կձգի բարի մարդկանց: 
Երրորդը, ձեր մեջ ուժ կգտնեք կատարելու անհնարին թվացող ցանկացած աշխատանք: 
Եվ վերջապես, դուք կկարողանաք իրականացնել շատ նպատակներ, սեփական անձի ներսում կբացահայտեք՝ ինքնավստահություն, ընդունակություն և հզոր ուժ:
Նախ և առաջ փորձեք ձեզ ետ պահել բացասական հույզերից: Բախվելով կյանքի ոչ հաճելի իրավիճակներին՝ փորձեք վերլուծել, մի քանի րոպե եղեք ինքներդ ձեզ հետ, մտածեք, փորձեք վերլուծել իրավիճակը` օգտագործելով հայտնի հոգեբանական տեխնիկան. պատասխանեք հետևյալ 3 հարցերին.
1. Ի՞նչ լավ բան կարող եմ տեսնել այս իրավիճակում:
2. Ի՞նչ կարող եմ սովորել և ի՞նչ եզրակացություն կարող եմ անել:
3. Եզրակացությանս հիման վրա ի՞նչպես կարող եմ շտկել իրավիճակը:

Երբ Դուք սովորեք, թե ինչպես պետք է արձագանքել բացասական իրավիճակներին, ձեր մտքերն աստիճանաբար կերանգավորվեն վառ գույներով:
Երբ հայտնվում եք բացասական իրավիճակում, ձեր մտքում փորձեք ասել մեկ դրական փաստարկ «սակայն» բառով, օրինակ՝ ես ուշացա մեքենայից, սակայն մաքուր օդ շնչելու հնարավորություն ունեցա:
Եթե հայտնվել եք անհարմար իրավիճակում, կարող եք հումորով պատասխանել, սակայն չափավոր՝ չվիրվորելով դիմացինին:
Կարող եք փորձել, օրինակ, 10 օրվա ընթացքում միայն պոզիտիվ մտածել: Ինչ էլ կատարվի հնարավորինս փորձեք տեսնել միայն դրական կողմը:
Պահեք մի տետր, քնելուց առաջ գրի առեք այն լավ բաները, որոնք կատարվել են օրվա ընթացքում և հիշեք ինչն է ամենաշատը ուրախացրել:
Յուրաքանչյուր օր փորձեք գոնե մի լավ բան անել մարդկանց համար: Դուք կնկատեք, որ աշխարհը փոխվել է դեպի լավը: Մարդիկ տեսնում են աշխարհը իրենց հոգու աչքերով: Որպեսզի մարդիկ նկատեն բարությունը, լավը, նախ և առաջ այդ հատկանիշները պետք է ունենան իենց ներսում: Փորձեք տեսնել լավը ձեր ներսում, որպեսզի սովորեք նկատել նաև շրջապատում: Եղեք ազնիվ ինքներդ  ձեզ հետ, և մի գունազարդեք անձնական թերությունները: Պետք չէ վիճել թերությունների հետ, այլ մտածեք ի՞նչպես կարելի է շտկել դրանք: Երբ ինչ-որ խոչնդոտ եք հաղթահարում, չմոռանաք նշանակել ձեզ «+» նշանը: Փոխելով ինքներդ ձեզ` այլ կերպ կընկալեք աշխարհը:

Ուլյանա Բաբայան` հոգեբան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել