168.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանին «քաղաքական տարաձայնությունները խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով» լուծել:

«Մենք ուշադիր հետևում ենք մեր գործընկեր-երկրում` Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Կարևոր է խուսափել այնպիսի բառերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության»,- գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել